Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին օտարվել է29 մարտի 2016 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Նախարարների խորհրդի որոշմամբ Դիարբեքիրի Սուրում օտարման ենթարկված տարածքների շարքում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ օտարվել են նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները։ Սբ Կիրակոս եկեղեցին, որը տարիներ շարունակ մնացել է բախտի քմահաճույքին, մեծ ջանքերի շնորհիվ վերանորոգվել էր և վերաբացվել։ Սուրում 124 մոնումենտալ, 410 քաղաքացիական ճարտարապետական կառույց կա: Դիարբեքիրի պարիսպներն ու Հեվսել այգիները 2015-ին ներառվել էին համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Սուր գավառը համարվում է Դիարբեքիրի պարիսպների «բուֆերային գոտին»։ Թուրքիայի պաշտոնական թերթի մարտի 25-ի համարում ներկայացված էր Նախարարների խորհուրդի՝ «անհապաղ օտարման» որոշումը Դիարբեքիրի Սուր գավառի 6 հազար 300 տարածքի մասին։ Տեղեկության համաձայն՝ օտարման ենթարկելու որոշում է կայացվել Դիարբեքիրի Աբդալդեդե, Ալիփաշա, Ջեմալ Յըլմազ, Ջեմիքեբիր, Ջևաթփաշա, Դաբանօղլու, Հասըրլը, Ինոնյու, Իսքենդերփաշա, Լալեբեյ, Մալիքահմեդ, Օզդեմիր, Սուլեյմանգազի, Սավաշ, Շեմհանե, Զիյագյոքալփ և Յենիշեհիր թաղամասերում գտնվող մի շարք շենքերի, տարածքների համար։ Դիարբեքիրի քաղաքապետարանի՝ Մշակութային ժառանգության գրասենյակի նախագահ Նևին Սոյլուքայան նշել է, որ Սուրում գտնվող բոլոր եկեղեցիների և հիմնադրամներին պատկանող տարածքների օտարման որոշում է կայացվել։ Նա նաև նշել է, որ օտարման ցանկի մեջ կան քաղաքապետարանին պատկանող ունեցվածքներ և որ իրենք սրա հետ կապված դատական գործընթաց են սկսելու։ Սոյլուքայանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ սեփականատերերը նույնպես դատական գործընթաց սկսեն, գրում է «Ակօս»-ը։ Սուր գավառը որ մահմեդական բնակչության աղոթատեղերի կենտրոնն է։ Սբ Կիրակոս եկեղեցին, ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները Սուրում են գտնվում և այժմ փակ են։ Ոչ մահմեդականների համար Դիարբեքիրում իրենց արարողություններն իրականացնելու համար այլ եկեղեցի չկա։ Եկեղեցին վերականգնվել էր տարբեր երկրներից ստացված օգնության շնորհիվ։ Եկեղեցու վերականգնման աշխատանքների համար մոտ 2 մլն թուրքական լիրա էր ծախսվել։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |