Ռամազոտիի չեղարկված երևանյան համերգի տոմսերը հետ կընդունվեն, կազմակերպիչը դատի կտա ռուսաստանյան պատվիրատուին

Ռամազոտիի չեղարկված երևանյան համերգի տոմսերը հետ կընդունվեն, կազմակերպիչը դատի կտա ռուսաստանյան պատվիրատուին

PanARMENIAN.Net - Հայաստանում իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերը վերադարձնելու գործընթացի մանրամասները հայտնի կլինեն մարտի 31-ից: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տոմսարկղից:

Իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակում Ռուսաստանում, էստոնիայում և Հայաստանում կայանալիք համերգները չեղյալ են համարվել: Շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ափսոսում են, որ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված են հայտարարել շրջագայությունն ընդհատելու և Հայաստանում, ՌԴ-ում և Էստոնիայում կայանալիք համերգները չեղյալ հայտարարելու մասին, քանի որ տուրնեի կազմակերպիչ ռուսական «Գոլբալ կոմունիկացիաներ» ՍՊԸ-ն խախտել է պայմանագրային պարտավորությունները:

Ռամազոտիի երևանյան համերգը կայանալու էր 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Համերգի կազմակերպիչները մեզ հայտնեցին, որ վաճառված տոմսերի գումարները հետ կվերադարձվեն, երկու օրվա ընթացքում պետք է որոշվի, թե որտեղից է լինելու տոմսերի ընդունումը: Երկու օրից այդ տեղը հայտնի կլինի», - նշեցին տոմսարկղից:

1984-ից ի վեր Ռամազոտին իր երկրպագուների դատին է հանձնել 11 ստուդիական ալբոմ, 2 հավաքածու, 3 համերգային ալբոմ, ինչպես նաև 35 սինգլ, որոնցից յուրաքանչյուրը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել եվրոպական ու հարավամերիկյան շատ երկրների երաժշտական հիթ շքերթներում։

Իր հերթին, երևանյան համերգի կազմակերպիչ Forpostart Production ընկերությունը հայտարարել է, որ լրացուցիչ բանակցություններ է վարում արտիստի՝ Trident Music Srl պրոդյուսերական ընկերության հետ՝ փորձելով, այնուամենայնիվ, անցկացնել երևանյան համերգը, ինչպես վարվեցին Թբիլիսիի և Բաքվի համերգների կազմակերպիչները: Forpostart-ը պիտի հանդիսանար համերգի կատարողն, այնինչ պատվիրատուն ռուսաստանյան Global communications-ն էր:

«Համերգի՝ պաշտոնապես չեղյալ հայտարարվելուց հետո մենք դատական կարգով կպահանջենք Պատվիրատուի կողմից իր պայմանագրաին պարտավորությունների չկատարման արդյունքում մեզ պատճառված նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև` բաց թողնված օգուտի, մեր կրած ծախսերի,բարոյական վնասի, մեր կազմակերպության գործարար համբավին պատճառվածվնասի փոխհատուցում», - ասվում է ընկերության հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ համերգի չեղարկման ծանուցումը ստանալուց անմիջապես հետո ընկերությունը կազդարարի փնթագործակալներին համերգի տոմսերի վաճառքը դադարեցնելու մասին:

Ընդհանուր առմամբ, Ռամազոտին իր 25-ամյա կարիերայի ընթացքում վաճառել է 40 մլն ձայնագրություն։ Տաղանդավոր իտալացին զուգերգեր է կատարել համաշխարհային մակարդակի այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Շերը, Թինա Թյորները, Անդրեա Բոչելին, Ադրիանո Չելենտանոն, Ջո Կոկերը, Անասթեյշան, Լուչիանո Պավարոտին, Ռիկի Մարտինը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---