Freedom Music էլեկտրոնային երաժշտության միջազգային փառատոնը՝ Երևանում

Freedom Music էլեկտրոնային երաժշտության միջազգային փառատոնը՝ Երևանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի առաջին հարկում գտնվող առանձնացված տարածքում Երևանում երրորդ անգամ կանցկացվի Freedom Music էլեկտրոնային երաժշտության փառատոնը: Գլխավոր հյուրը Format:B-ն է Բեռլինից: Միջոցառմանը կներկայանան նաև դիջեյ Գիո Շենգելիան Վրաստանից, ինչպես նաև Գուևոն ու Լեոն Հայաստանից:

Freedom Music-ն էլեկտրոնային երաժշտության համաշխարհային փառատոն է, որը մեկնարկել է 2010-ին: Այն մի վայրում է հավաքում ամենապահանջված դիջեյներին և սաունդթրեքերը, ազատության տրամադրությունն և անմոռանալի երաժշտության ակնթարթներ պարգևում:

Էլեկտրոնային երաժշտության աշխարհում հայտնի Format:B խմբի անդամներն են Ֆրանց Զելը և Յակոբ Հիլդենդրենդը, որոնք միասին են աշխատում 2005-ից: Միավորվելուց մեկ տարի անց թիմը դարձավ Եվրոպայի ամենապահանջված դիջեյներից մեկը և սկսեց շրջագայել ամբողջ աշխարհով, հետագայում էլ Ֆրանցը և Յակուբը հիմնեցին իրենց սեփական Formatik Records լեյբլը:

2015-ին Ministry of Sound-ը թողարկեց Format:B-ի ամենահայտնի՝ Chunky սինգլը, որը դարձավ առաջատարը չարթերում: Խումբը միասին ելույթ է ունենում հիմնականում մեծ փառատոններին: Ապրիլի 8-ին Երևանում Format:B-ն կներկայացնի Ֆրանցը:

Հայաստանում Freedom Music-ի կազմակերպիչը` Aurora Baréalisse Marketing & Branding ընկերությունը, նախատեսում է մոտ 2000 մասնակցի հավաքել:

Մասնակցել կարող են միայն 18+ անձինք, տոմսերն արդեն վաճառքում են: Մուտքավճարը 3500 դրամ է, բայց կարելի է մասնակցել միջոցառման Challenge-ին, որն անվճար հրավիրատոմս ստանալու հնարավորություն կընձեռի: Դրա համար պետք է մտածել, թե ինչ է ձեզ համար նշանակում Freedom-ը (թարգ.՝ «ազատություն»), և այդ ամենն արտահայտող լուսանկարը #FreedomMusic և #SenseFreedom հաշթեգերով հրապարակել միջոցառման էջում:

Այս միջոցառումով, որը նախատեսվում է շարունակական դարձնել, կազմակերպիչները մտադրված են նոր որակական փոփոխություն մտցնել երևանյան ակումբային կյանքում և ստեղծել հնարավորույթուն երիտասարդների համար ավելի մոտ լինելու ամենապահանջված դիջեյների և սաունդթրեքերի աշխարհին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---