Վերնիսաժի արդիականացման էսքիզային 4 նախագիծ կա. Հանրային քննարկում կլինի

Վերնիսաժի արդիականացման էսքիզային 4 նախագիծ կա. Հանրային քննարկում կլինի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Վերնիսաժի տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ վարձակալի հետ քննարկվել է տվյալ հատվածի վերակառուցման ծրագիրը, կազմվել են 4 էսքիզային նախագծեր, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն հանրային լայն քննարկման, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվուն են այգիների մաքրման աշխատանքները: Ապրիլի 9-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի կազմակերպման նպատակով գույքագրված բոլոր տարածքներում սկսվել են նախապատրաստական աշխատանքները; Նշվել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի, ուշադրության կենտրոնում են նաև Ծիծեռնակաբերդի հարակից լանջի և Բուսաբանական այգու կանաչապատման ու խնամքի աշխատանքները: Հաղթանակ և Օղակաձև զբոսայգիներում ևս շարունակվում են բարեկարգման աշխատանքները:

Վերնիսաժը բացօթյա տոնավաճառ է Երևանի կենտրոնում: Այն ձևավորվել է 1980-ական թթ. կեսերին Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, որտեղ հիմնականում նկարներ են ցուցադրվել։ Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվել է 2 մասի՝ նկարիչների մի մասը մնացել է Մարտիրոս Սարյանի այգում, մյուս արվեստագետների ու արհեստավորների համար տեղ է հատկացվել Հանրապետության Հրապարակին կից այգում:

Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, նկարներ Հայաստանի լանդշաֆտների պատկերմամբ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտե, կավե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիների հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---