Գաբրիելյան. ՀՀ-ի նախաձեռնությամբ ԵՏՄ-ն ու Իրանը կբանակցեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

Գաբրիելյան. ՀՀ-ի նախաձեռնությամբ ԵՏՄ-ն ու Իրանը կբանակցեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանը նախաձեռնել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ։ Այս մասին մարտի 29ին լրագրողներին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա նշել է, որ դա եղել է Հայաստանի նախաձեռնությունը։

Փոխվարչապետի խոսքով՝ նախաձեռնության հիման վրա ԵՏՄ-ն ձևավորել է աշխատանքային խումբ, որը մշակում է այդ հարցերը, գրում է Panorama.am-ը:

«Հարցերը մշակվում են։ Այնպես չէ, որ հարցը բարձրացնում ենք և առանց հետաքննելու ազդեցությունը տնտեսական ոլորտների, փոխհարաբերությունների վրա, ստորագրում ենք։ Բարդ պրոցես է, հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասել է Գաբրիելյանը։

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժ մեջ է մտել 2014-ին: Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Միավորման անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հիմնական նպատակն է մաքսային ծախսերի նվազեցումը, մրցակցութան աճը ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, արտադրության աճը: Միության մասնակիցները մտադիր են նաև առնվազն 25%-ով ավելացնել իրենց երկրների ՀՆԱ-ն ինտեգրման հաշվին:

Կարդացեք նաև՝ Փոխվարչապետ. ԵՏՄ անդամակցումից ի վեր ՀՀ-ից արտահանումը նվազել է, բայց ավելի բազմազան է դարձել

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---