Գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է Բաքվի օդանավակայնում. Նրան արգելել են Վենետիկ մեկնել

Գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է Բաքվի օդանավակայնում. Նրան արգելել են  Վենետիկ մեկնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում և արտերկրում հայտնի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում և բերման ենթարկվել օդանավակայանի տրանսպորտի ոստիկանության վարչություն:

Այլիսլին ավագ որդու` Իլյասի, ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ, որտեղ մասնակցելու էր մարտի 30-ից ապրիլի 1-ը կայանալիք Incroci Di Civilta միջազգային գրական փառատոնին: Նա մեկնելու էր «Լյուֆթգանզա» ընկերության ավիաչվերթով, սակայն սահմանապահները թույլ չեն տվել դա անել` հայտարարելով, որ նրա մեկնման վրա արգելք է դրված: Այդ մասին հայտնել է գրողի կինը` Գալինա Այլիսլին, հայտնում է contact.az-ը:

78-ամյա հայտնի գրող Աքրամ Այլիսլին հարձակումների է ենթարկվում և հալածվում կշխանությունների կողմից 2013-ից ի վեր, երբ լույս տեսավ նրա «Հսկայական խցանում» եռապատումը, որտեղ նա քննադատում է խորհրդային և գործող քաղաքական բարքերն Ադրբեջանում:

Աքրամ Այլիսլին նաև մեծ աղմուկ հանած «Քարե երազներ» ռեքվիեմ-վիպակի հեղինակն է, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին։ 2013 թվականի փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---