Գազի և ալմաստների վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրում փոփոխություններ կկատարվեն

Գազի և ալմաստների վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրում փոփոխություններ կկատարվեն

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը որոշել է Պետդումայի վավերացմանը ներկայացնել Ռուսաստանի և ՀՀ միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների առաքումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում նախատեսվող փոփոխությունները:

Նախատեսվում է բացառել համաձայնագրի կարգավորման ոլորտից չմշակված ալմաստների վերաբերյալ մասը, քանի որ Հայաստանը միացել է ԵՏՄ-ին: Ամրագրվում է նաև նավթամթերքների ցանկը, որոնք առաքվում են ՌԴ-ից Հայաստան առանց արտահանման մաքսատուրքի գանձման, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2015-ի դեկտեմբերի վերջում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը արձանագրություն ստորագրեցին, որով նախատեսվում է մաքսատուրքերից անժամկետ ազատել Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի և բնական գազի առաքումը:

Փաստաթղթով փոփոխություններ են կատարվում բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների առաքումների ոլորտի վերաբերյալ երկու երկրների կառավարությունների միջև գործակցության մասին համաձայնագրում, որը ստորագրվել է Երևանում 2013-ի դեկտեմբերի 2–ին:

Ստորագրված արձանագրությունն առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել համաձայնագրում` կապված երկկողմ միջազգային-իրավական բազա ստեղծելու անհրաժեշտության հետ` ԵՏՄ մասին պայմանագրի դրույթներին համապատասխան։

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել է Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում գործակցության վերաբերյալ համաձայնագիր: Նույն օրը՝ Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ, 12 համաձայնագիր ստորագրվեց, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---