ՌԴ-ից Հայաստան ապրիլի ավիատոմսերն էժանացել են 12.5%-ով

ՌԴ-ից Հայաստան ապրիլի ավիատոմսերն էժանացել են 12.5%-ով

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան քաղաքներից դեպի Երևան ապրիլ ամսին կայանալիք չվերթների տոմսերի գները նվազել են միջինը 12.5%-ով՝ 2015 թվականի ապրիլի համեմատ:

Նման տվյալներ է հայտնում ռուսաստանյան Aviaport պարբերականը՝ հղում անելով Tutu.ru օնլայն-ամրագրման համակարգին:

Օրինակ, մեկ ուղղությամբ Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները տատանվում են 7-9 հազար ռուբլի միջակայքում, առանձին դեպքերում առկա են անգամ մեկ ուղղությամբ 4500-6000 ռուբլի գնով տոմսեր:

Երևանին զուգահեռ, գնանկում են արձանագրել նաև դեպի Թբիլիսի և Բաքու տոմսերի արժեքը: Դեպի Վրաստանի մայրաքաղաք տոմսերն, ինչպես Երևանի դեպքում, էժանացել են 12.5%-ով, դեպի Բաքու՝ 32%-ով, մոտ 12 հազար ռուբլիից հասնելով մոտ 8200 ռուբլիի:

Ամենապահանջված ուղղություններն ապրիլին, սակայն, Մոլդովան, Գերմանիան, Իսրայելն, Իտալիան և Չեխիան են: Ընդ որում, դեպի Չեխիա և Գերմանիա ավիատոմսերը թանկացել են մոտ 10%-ով, դեպի Իտալիա՝ մոտ 20%-ով, դեպի Իսրայել՝ մոտ 33%-ով:

Կարդացեք նաև. Դեպի Հայաստան այցելությունների ամրագրումը ռուս զբոսաշրջիկների կողմից աճել է 20-50%-ով

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---