Քննարկում. Երևանի հին շենքերի սեյսմակայունությունը պետք է բարձրավցի, մոտ $30 մլրդ կպահանջվի

Քննարկում. Երևանի հին շենքերի սեյսմակայունությունը պետք է բարձրավցի,  մոտ $30 մլրդ  կպահանջվի

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է և կառուցապատման տեղ այլևս չկա: Այս մասին «Երևանում քաղաքաշինական զարգացման միտումներն ու սեյսմիկ անվտանգության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Այս հախուռն շինարարությունը բերեց նրան, որ մենք մի կողմից զրկվեցինք պատմական շենքերից, մյուս կողմից՝ խիտ կառուցապատում ունեցանք, քաղաքից վերցրեցինք յուրաքանչյուր քառակուսի մետր»,- ասել է ճարտարապետը:

Հայնախագիծ ինստիտուտի ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ հավելել է, որ խորհրդային տարիներից մնացած շենքերը չեն համապատասխանում ներկայիս սեյսմիկ պահանջներին:

«Անկախացման տարիներին համատարած սեփականաշնորհում գնաց, շենքերի նկուղային հարկերը վաճառվեցին, օգտագործվեցին հանրային կամ այլ նպատակների համար, որի ընթացքում կոնստրուկտիվ համակարգին մեծ վնաս հասցվեց: Վերնահարկերի կառուցման միտումն ավելի վատթարացրեց իրավիճակը»,- պարզաբանել է նա՝ նկատելով, որ այդ շենքերը կառուցված են մինչև 7 բալ սեյսմակայունությամբ, մինչդեռ ներկայումս նորմատիվը փոխված է, և պահանջվող բալը հասել է 9-ի:

ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, նշել է, որ իրենք հաշվարկել են և պարզել, որ հին շենքերն ուժեղացնելու համար $30-31 մլրդ է անհրաժեշտ, գրում է «Ա1+»-ը:

«Բացի սա, Հայաստանում վթարային 26 բազմաբնակարան շենք կա, որոնք պետք է քանդվեն և նորերը կառուցվեն: Ֆինանսական լուրջ ներդրումներ են պետք»,-ասել է Մովսիսյանը:

Մարտի 24-ին՝ 07.54-ին ՀՀ-ում գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այն զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ:

Մարտի 17-ին ժամը 01.13-ին Ստեփանավան քաղաքում գրանցվել է երկրաշարժ 2.8 մագնիտուդով՝ 3-4 բալ, Ագարակ քաղաքում ՝ 3-4 բալ, Վանաձոր քաղաքում 2-3 բալ և Տաշիր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Մարտի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11.03-ից մինչև ժամը 13.24-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 0,5-ից 1,4 մագնիտուդ ուժգնությամբ 17 երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 40.30օ և արևելյան երկայնության 44.95օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ:

Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ առկա են բարձր սեյսմիկ ռիսկի մի քանի տարածքներ:

1999-ին Կառավարությունն ընդունվել է 2 որոշում` ուղղված ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապմոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու ՀՀ մնացած մարզերը, որոնք նույնպես բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում են, բավական անտեսվել են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---