Արցախից մարզիկները բրոնզե մեդալներ են նվաճել Մուայ թայի աշխարհի առաջնությանը

Արցախից մարզիկները բրոնզե մեդալներ են նվաճել Մուայ թայի աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի պրոֆեսիոնալ Մուայ թայի ֆեդերացիայի կազմում հանդես եկող արցախցի մարզիկներ Դավիթ Հայրապետյանը, Ալեքսան Աղաբալյանը և Հայկ Հայրապետյանը մասնակցել են մարտի 11-24-ը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած Մուայ թայի աշխարհի առաջնությանը:

«Մրցաշարին մասնակցում էին 79 պետություն ներկայացնող մարզիկներ: Արցախցի մարզիկներ Ալեքսան Աղաբալյանը և Դավիթ Հայրապետյանը համապատասխանաբար 57 կգ և 71 կգ քաշային կարգերում գրավելով 3-րդ տեղն արժանացել են բրոնզե մեդալների, ինչպես նաև պարգևատրվել պատվոգրերով»,- ասել է Գարեգին Աղաբալյանը, գրում է «Արցախպրեսը»:

2015-ին Բանգկոկում անցկացված Մուայ թայի աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր ԼՂՀ Մարտարվեստների Ասոցիացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեական մարզադպրոցի Մուայ Թայ խմբի մարզիկ Դավիթ Հայրապետյանը, ում գլխավոր մարզիչը ԼՂՀ մարտարվեստների ասոցիացիայի փոխնախագահ, ասոցիացիայի գլխավոր մարզիչ՝ Գարեգին Աղաբալյանն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---