Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 221.1 հոդվածով (խուլիգանություն), «Թուրան» գործակալությանն է հայտնել գրողի որդին` Նաջաֆը:

Այլիսլիին մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցի հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Նրա որդին, սակայն, ասել է, որ հայրը ոչ մի վիճաբանություն սահմանապահի հետ չի ունեցել, հայտնում է contact.az-ը:

Ադրբեջանի ՔՕ 221.1 հոդվածը (խուլիգանություն) նախատեսում է պատիժ հանրային աշխատանքների տեսքով`160-200 ժամ, ուղղիչ աշխատանքներ` մինչև 1 տարի, կամ ազատազրկում` մինչև 1 տարի, հայտնում է Haqqin.az-ը:

Մարտի 30-ին Աքրամ Այլիսլին ձերբակալվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում և բերման ենթարկվել օդանավակայանի տրանսպորտի ոստիկանության վարչություն: Այլիսլին ավագ որդու` Իլյասի, ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ, որտեղ մասնակցելու էր մարտի 30-ից ապրիլի 1-ը կայանալիք Incroci Di Civilta միջազգային գրական փառատոնին: Ավելի ուշ նրան ազատ էին արձակել:

Աքրամ Այլիսլին մեծ աղմուկ հանած «Քարե երազներ» ռեքվիեմ-վիպակի հեղինակն է, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին։ 2013 թվականի փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---