Կոտայքում ուրարտական ժամանակաշրջանի հուշարձան է հայտնաբերվել

Կոտայքում  ուրարտական ժամանակաշրջանի հուշարձան է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հայ-իտալական արշավախումբը Կոտայքում գտնվող հուշարձանների պեղումների ժամանակ բացահայտել է նոր հուշարձան: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը:

«Սոլակ 1» հնավայրում, ըստ նրա, բացվել է դղյակ-ամրոց, որը Վանի թագավարության շրջանում կառուցված շինություն է, ուրարտական մշակույթի նմուշ, իսկ ամրոցում հայտնաբերված բոլոր առարկաները, խեցեղենը, տեղական են:

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Արթուր Պետրոսյանի խոսքով, երեք տարի է արդեն աշխատում են այդ հնավայրում, պեղել են ամրոցի դղյակի մասը՝ սենյակներից մեկը, միջանցքը, բացել են դղյակի մուտքը, գրում է Panorama.am-ը:

«Հուշարձանում կա մի փոքր հատված, որը միջնադարյան է, կա նաև հետուրարտական շերտ, հիմնական շերտը ուրարտական շրջանի է՝ մ.թ.ա 8-5-րդ դարերի, այսինքն ունենք ուրարտական ստանդարտներով, չափերով կառուցված շինություն»,- մանրամասնել է նա:

Պետրոսյանի խոսքով, այդ տարածաշրջանում այդ ժամանակաշրջանով թվագրվող որևէ հուշարձան մինչ այս հայտնի չէր: Նա նշել է, որ ուրարտական հուշարձաններ կան Երևանում, Արամուսում, Սևանի ավազանում:

Պետրոսյանը հավելել է, որ այժմ մի շարք փորձաքննությունների միջոցով փորձում են ստանալ հուշարձանի ճիշտ թվագրումը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---