Amnesty International. Թուրքիան ապօրինաբար արտաքսում է երկրից փախստականներին

Amnesty International. Թուրքիան ապօրինաբար արտաքսում է երկրից փախստականներին

PanARMENIAN.Net - Հունվարի երկրորդ կեսից սկսած Թուրքիան հարյուրավոր սիրիացի փախստականների ստիպել է հայրենիք վերադառնալ: Այսպիսի հայտարարություն է արել իրավապաշտպան Amnesty International-ը: Ըստ կազմակերպության տվյալների, ամեն օր Թուրքիայից մոտ 100 փախստական է արտաքսվում: Թուրքիայում նրանց չեն գրանցում:

Անկարան հերքում է իրավապաշտպանների մեղադրանքները:

Amnesty International-ի տվյալները կասկածի տակ են դնում Եվրամիության և Թուրքիայի գործարքը:

Ըստ գործարքի նախատեսվում է ստիպողաբար Թուրքիա վերադարձնել այդ երկրի տարածքով անօրինական ճանապարհով Եվրոպա հասնող փախստականներին, որոնք ապաստան ստանալու իրավունք չունեն: Փոխարենը ԵՄ-ն պարտավորվել է համապատասխան քանակի սիրիացիների տեղավորել իր տարածքում, որոնք արդեն փախստականների համար թուրքական ճամբարներում են:

Amnesty International-ում կարծում են, որ Թուրքիան կարող է անվտանգ չլինել փախստականների համար` նրանց այնտեղ գրեթե չեն գրանցում, նրանք զրկված են բուժօգնությունից և այլ ծառայություններից:

Ըստ տարբեր գնահատականների, թուրք-սիրիական սահմանին մոտ 20 հազար փախստական է կուտակվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ The Times-ը գրել է, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարկման կենտրոնի, վերջին 4 ամսում սահմանը հատելիս 16 փախստական է սպանվել, այդ թվում` 3 երեխա:

Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլն ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

Ընթերցեք նաև. The Times. Թուրք սահմանապահները գնդակահարում են սիրիացի փախստականներին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---