Հզոր պայթյուն՝ Դիարբեքիրում. 7 ոստիկան է զոհվել

Հզոր պայթյուն՝  Դիարբեքիրում.  7 ոստիկան է զոհվել

PanARMENIAN.Net - Դիարբեքիրում մարտի 31-ի երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել:

Թուրքական Hurriyet թերթի տեղեկացմամբ՝ պայթյունն իրականացրել են «Քուրդիստանի բանվորական կուսակացության» (ՔԲԿ-PKK) զինյալները: Պայթուցիկով բեռնավորված մեքենան պայթեցվել է այն պահին, երբ այդ հատվածով անցնելիս է եղել ոստիկանության զրահապատ միկրոավտոբուսը, որն այլ նահանգներից ոստիկաններ էր տեղափոխում Դիարբեքիր, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի զարգացման հարցերով նախարար Ջևդեթ Յըլմազը տեղեկացրել է, որ պայթյունի հետևանքով մահացել է 7 ոստիկան, 27 մարդ վիրավորվել է, որոնցից 13-ը՝ ոստիկան:

Վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի են դարձել ահաբեկչական գործողությունները, չեն դադարում նաև քրդերի հետ բախումները երկրի հարավ-արևելքում: Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 37 մարդ, ևս 125-ը վիրավորվել է: Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու:

Անկարայի պայթյունն արդեն 5-րդ խոշոր ահաբեկչկան գործողությունն է Թուրքիայում վերջին ամիսներին, ընդհանուր առմամբ այդ գործողությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել: 3 ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձել է «Իսլամական պետությունը», իսկ փետրվարի 18-ի Անկարայի ահաբեկչության համար` «Քրդտսանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Բացի այդ, մոտ 270 թուրք զինծառայող ու ոստիկան է զոհվել վերջին ամիսներին երկրի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ բախումներում:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ զինծառայողների ընտանիքները շտապ տարհանվում են Թուրքիայից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---