ՖԻԴԵ-ի ապրիլյան վարկանիշում Արոնյանը պահպանել է 7-րդ տեղը

ՖԻԴԵ-ի ապրիլյան վարկանիշում Արոնյանը պահպանել է 7-րդ տեղը

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` ապրիլի 1-ի դրությամբ:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստի ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (վարկանիշ-2851): Գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2784) 7-րդ հորիզոնականում է:

Հայ շախմատիստներից ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2693), Սերգեյ Մովսիսյանը (2659) և Վլադիմիր Հակոբյանը (2656):

Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստի ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2663): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2445) 42-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2434) 49-րդը:

Արոնյանը ՖԻԴԵ-ի մարտ ամսվա վարկանիշում նահանջել էր երեք տեղով ու զբաղեցրել 7-րդ հորիզոնականը 2786 ընթացիկ միավորով: ՖԻԴԵ-ի 2015-ի հոկտեմբերի վարկանիշում Հայաստանի առաջատար գրոսմայստեր, աշխարհի գավաթակիր Արոնյանը կրկին աշխարհի ուժեղագույն շախմատիստների տասնյակում էր հայտնվել՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։ Դրանից առաջ, նա մի քանի անհաջող մրցաշարերից հետո դուրս էր մնացել 10-յակից:

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։

Կարդացեք նաև՝ Ձախողում՝ շահեկան դիրքերում. Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---