Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահին կարող են զրկել պատգամավորի անձեռնմխելիությունից

Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահին կարող են զրկել պատգամավորի անձեռնմխելիությունից

PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սալահադդին Դեմիրթաշին կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, հայտնում է «Թրենդ» գործակալությունը Anadolu-ի վրա հղումով:

Թուրքիայի արդարադատության նախարարությունը դիմել է խորհրդարանին` Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սալահադդին Դեմիրթաշին և մի շարք այլ պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով:

Անկարայում փետրվարի 17-ի ահաբեկչությունից հետո ԺԴԿ որոշ պատգամավորներ մասնակցել են մահապարտ ահաբեկչի թաղման արարողությանը, որը ՔԱԿ անդամ էր:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը պահանջել էր խորհրդարանից զրկել անձեռնմխելիությունից ընդդիմադիր ԺԴԿ պատգամավորներին:

2015-ի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատեց Ժողովրդների դեմոկրատական կուսակցության քաղաքականությունն ու մեղադրեց նրա անդամներին ՔԱԿ-ի հետ կապեր ունենալու մեջ:

Սելահադդին Դեմիրթաշն ընդդիմադիր քաղաքական գործիչ է: 2010-2014 թթ. նա գլխավորել է Խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը, իսկ 2014-ի հունիսի 22-ից Ժողովրդների դեմոկրատական կուսակցության համանախագահն է: Նա բազմիցս է քննադատել Թուրքիայի իշխանություններին: 2015-ի նոյեմբերին նրա դեմ մահափորձ կատարվեց` նրա մեքենան գնդակոծվեց Դիարբեքիրում, սակայն պատգամավորը չտուժեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---