Լավրով. ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվի Արևելյան Եվրոպայի երկրներից

Լավրով. ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվի Արևելյան Եվրոպայի երկրներից

PanARMENIAN.Net - ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվի Արևելյան Եվրոպայի երկրներից, քանի որ մյուս տարածաշրջաններն արդեն ներկայացված են եղել այդ պաշտոնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է լինի արևելաեվրոպական խմբի երկրներից»,-ասել է ՌԴ նախարարն իր սերբ պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա պարզաբանել է, որ կա ընդամենը 5 տարածաշրջանային խումբ և «բոլոր խմբերը, արևելաեվրոպականից բացի, ՄԱԿ գոյության տարբեր փուլերում արդեն պատվիրակ ունեցել են գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնում»: «Այս անգամ մենք, ինչպես և Արևելյան Եվրոպայի խմբի մյուս անդամները, կարծում ենք, որ պետք է ընտրել մեր երկրների քաղաքացիներից»,-ասել է նա:

ՄԱԿ-ը հիմնադրվել է 1945թ. հոկտեմբերի 24-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ նմանատիպ մեկ այլ ընդհարումից խուսափելու նպատակով։ Հիմնադրման տարիներին ՄԱԿ-ին անդամակցում էին 51, այժմ` 193 երկիր: Քարտուղարությունը ղեկավարում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:ՄԱԿ առաջին գլխավոր քարտուղարը Գեդվին Ջեբն էր Մեծ Բրիտանիայից: Նրան հաջորդեցին Տրյուգեվ Խալդվան Լին Նորվեգիայից, Դագ Համմարշոլդը Շվեյցարիայից, Ու Տանը Բիրմայից, Կուրտ Վալդհայմը Ավստրիայից, Խավիեր Պերես դը Կուելյարը Պերուից, Բուտրոս Բուտրոս Գալին Եգիպտոսից, Քոֆի Անանը Գանայից: Գործող քարտուղար Պան Գի Մունը Հարավային Կորեայից է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---