Դավիթ Բաբայան. Սպասում ենք Մինսկի խմբի կոշտ արձագանքին

Դավիթ Բաբայան. Սպասում ենք Մինսկի խմբի կոշտ արձագանքին

PanARMENIAN.Net - Հակառակորդը սահմանի ամբողջ երկայնքով գիշերվանից սկսել է հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներ՝ կիրառելով ծանր տեխնիկա և փորձելով մի շարք տեղերում ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է Tert.am-ը:

«Նա ստացել է համարժեք ուժգին պատասխան, ունի բազմաթիվ կորուստներ, խոցվել է հակառակորդի ուղղաթիռը, նա ունի կորուստներ ինչպես զինտեխնիկայի, այնպես էլ բազմաթիվ զինծառայողների: Ադրբեջանական սահմանամերձ շրջաններում տիրում է կատարյալ խուճապի իրավիճակ, բնակչությունը պարզապես լքում է այդ տարածքները»,- ասել է նա և նշել, որ թեև հայկական կողմը կողմնակից է խաղաղ կարգավորման, սակայն դա չի նշանակում, որ ի վիճակի չէ իրավիճակը պաշտպանելու և պաշտպանում է՝ ուժգին հակահարված տալով հակառակորդին:

«Իրավիճակը վերահսկելի է ամբողջությամբ և հակառակորդը որևէ հնարավորություն չունի անգամ փոքր հաջողություն ունենալու համար»,- ասել է նա և ավելացրել, որ Ադրբեջանի այս գործողությունների բացատրությունն այն է, որ այդ պետությունը ահաբեկչական պետություն է:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա Դավիթ Բաբայանն ասել է, որ սպասում են կոշտ արձագանքի, որովհետև Ալիևը գտնվելով Վաշինգտոնում հայտարարում է մեկ բան, սակայն մեկ այլ բան անում է:

«Պարզ է, որ նրան, երևի, դրդում են որոշ պետություններ՝ մասնավորապես Թուրքիան, որն ունի ահաբեկիչների հետ սերտ կապեր»,- ասել է նա և նշել, որ արդեն ժամանակն է, որպեսզի Մինսկի խումբն արձագանքի:

«Այնպես է ստացվում, որ փաստորեն Արցախն ու Հայաստանն են քաղաքակիրթ աշխարհի պատիվը պահում այս տարածաշրջանում, անհրաժեշտ է նաև որպեսզի ավելի համարժեք կոշտ քայլեր ձեռնարկվեն այս ահաբեկչական սադիստական պետության նկատմամբ»,- հավելել է նա:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Ընթերցեք նաև. ՊՆ. Լևոնարխ բնակավայրի մատույցներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ է ոչնչացվել

Նախագահին զեկուցվել է շփման գծում իրավիճակի լարման մասին. Նա ԱՄՆ-ից վերադառնում է ՀՀ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---