Մոսկվան խորհրդակցություններ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ

Մոսկվան խորհրդակցություններ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ

PanARMENIAN.Net - Մոսկվան խորհրդակցություններ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը խորհրդակցություններ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գործընկերների հետ»,-ասել է նա: «Հետևում ենք իրավիճակի զարգացմանը»,-ասել է նա:

Մոսկվան զսպվածության կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին և հորդորում է անհապաղ հրաժարվել բռնությունից: «Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերելու և անհապաղ հրաժարվելու որևէ բռնությունից»,-ասել է նա` մեկնաբանելով հաղորդագրությունները ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ հաղորդագրությունները:

ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ հերթական նիստը կգումարի Վիեննայում, որտեղ քննարկվելու է իրավիճակի սրացումը հակամարտության գոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---