Եվրոպայի հայկական միությունների ֆորում. Թուրքիան հրահրել է Բաքվի հարձակողական քայլը

Եվրոպայի հայկական միությունների ֆորում. Թուրքիան   հրահրել է  Բաքվի հարձակողական քայլը

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ նոր ռազմական գործողությունների հրահրումը խիստ դատապարտելի է և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

ԵՀՄՖն արդեն սկսել է միջազգային փորձագետների և Արցախի բարեկամ քաղաքական գործիչների հետ իրավիճակի պարզաբանման աշխատանքները, հայտնում է ֆորումի քարտուղարությունը։ ԵՀՄՖն գործակցում է նաև Վերլուծությունների և Կանխագուշակումների Համաեվրոպակամ Կենտրոնի (PANAP) նախագահության անդամների հետ` հնարավոր պատերազմի կանխման և ագրեսորի սանձազերծման ու դատապարտման գործընթացը ծավալելու միտումով։ ԵՀՄՖՆ և PANAP կենտրոնը աշխատելու են Բրյուսելի և Մոսկվայի հետ կատարվածի պարզաբանման և գնահատականը տալու միտումով։

Համաձայն ԵՀՄՖի և PANAP կենտրոնի փորձագետների կարծիքի Ադրբեջանի կողմից նման քայլը հրահրվել և սատարվել է Թուրքիայի կողմից և ունի հստակ նպատակ. անկայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և ստեղծել Ռուսաստանի համար խնդիրներ`երկրորդ ռազմաճակատ բացելով ԵԱՏՄի սահմանի մոտ։ Սա ոչայլինչ է քան ԻՊի վրայից ուշադրությունը շեղելու և ահաբեկիչներին օգնելու մի նոր հնարք և սա պետք է հանդիսանա միջազգային հանրության համար թիրախ.պետք է անհապաղ արձագանքել ահաբեկչությունը սատարելու այս գործընթացին և կանխել համանման զարգացումները։

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Կարդացեք նաև՝ Բաքուն ընդունել է ադրբեջանցի 12 զինվորի, տանկի ու ուղղաթիռի կորուստը

ՄԽ համանախագահները դատապարտում են ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---