ԼՂ ՊԲ-ն ադրբեջանական կորուստների ու հայկական տարածքների ավերածությունների տեսանյութ է տարածել (վիդեո)

ԼՂ ՊԲ-ն ադրբեջանական կորուստների ու հայկական տարածքների ավերածությունների տեսանյութ է տարածել

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ:

ԼՂ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 («Գրադ») տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը, ԼՂ ՊԲ հաշվարկներով, տվել է 200-ից ավելի կորուստ:

Թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը, որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ: Տեխնիկական կորուստները, ՊԲ հայտնած տվյալների համաձայն, կազմում են գումարային 4 տանկ, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ:

Ավելի վաղ Ադրբեջանը ընդունել էր 12 զինծառայողի զոհվելու և մեկ ուղղաթիռի խոցման փաստը:

Կարդացեք նաև. ՀՀ ՊՆ. Ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը մեր զոհերի մասին ակնհայտ ապատեղեկատվություն են

ՊԲ-ն հրապարակել է նաև չեզոք գոտում թողված ադրբեջանցի զինվորականների դիերի լուսանկարներ: լուսանկարներն ավելի բարձր որակով հասանելի էն գերատեսչության կայքում:

Ուշադրություն. տեսանյութի առաջին վայրկյաններում առկա են մահվան տեսարաններ, որոնք կարող են տհաճ կամ շոկային լինել դիտողի համար

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---