Վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է. Մեկ այլ տուժած քաղաքացիական տեղափոխվել է Երևան

Վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է. Մեկ այլ տուժած քաղաքացիական տեղափոխվել է Երևան

PanARMENIAN.Net - ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում և Հանրապետական բժշկական կենտրոն:

Վերջին տվյալների համաձայն «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխաների գիտակցությունը պարզ է, շնչում են ինքնուրույն և ստանում են համապատասխան ինտենսիվ բուժում:

Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ծովինար Աղաջանյանի և Զավեն Ավանեսյանի և վիրաբուժական բաժանմունքում գտնվող Գարեգին Աղաջանյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հայկ Թորոսյանը տեղափոխվել է Երևան:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Հակական կողմն ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր, ավելի ուշ տեղեկացրել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որի անդամների մի մասը, թողնելով դիակներ` նահանջել են:Ավելի ուշ Բաքվի ՊՆ-ն ընդունել է, որ մարտերում զոհվել է 12 զինծառայող: Ադրբեջանական կողմը նաև ընդունել է մեկ Մի-24 ուղղաթիռի և մեկ տանկի ոչնչացման փաստը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---