Վրաստանի վարչապետը ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցություն է անցկացրել

Վրաստանի վարչապետը ԼՂ-ում ստեղծված  իրավիճակի շուրջ   խորհրդակցություն է  անցկացրել

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, Կվիրիկաշվիլին ապրիլի 3-ին անցկացրել է խորհրդակցություն՝ արտգործնախարարի, ուժային կառույցների ղեկավարների, խորհրդարանականների մասնակցությամբ:

«Վարչապետը անհանգստություն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների հետ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում», - ասված է հաղորդագրությա մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հույս ունի՝ համաշխարհային հանրության ջանքերով իրավիճակը կհանդարտվի՝ ապահովելով խաղաղություն և կայունություն տարածաշրջանում:

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են, ընդհանուր առմամբ, 2 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 1 «Գրադ», 15 տանկ, հինգ զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա է 19 դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 37-ը վիրավորվել է: ՊԲ-ն նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնցից երկուսը` երեխա, վիրավորվել են:

Բաբայան. Հակառակորդն արդեն ի վիճակի չէ լուրջ քայլերի դիմել, իրավիճակը վերահսկելի է

ՊԲ-ն պատրաստ է քննարկել կրակի դադարեցման առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---