Մոսկվայում սկսել են հումանիտար օգնություն հավաքել ԼՂՀ խաղաղ բնակչության համար

Մոսկվայում սկսել են հումանիտար օգնություն հավաքել ԼՂՀ խաղաղ բնակչության համար

PanARMENIAN.Net - Մոսկվայում բարեգործական հիմնադրամի, մի քանի հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների նախաձեռնությամբ սկսել են հումանիտար օգնություն հավաքել ԼՂՀ խաղաղ բնակչության համար, գրում է LifeNews-ը:

Շատերն այդ տարածաշրջանում հարազատներ ունեն, բարեկամներ, որոնք արդեն հայտնել են, որ իրենց աջակցություն է հարկավոր. առաջին հերթին մարդկանց դեղորայք է պետք, հագուստ, գումար: Այժմ նախաձեռնող խումբը լուծում է հումանիտար օգնությունն առաքելու եղանակները, հավանաբար անհրաժեշտ իրերը ԼՂՀ կուղարկվեն ինքնաթիռով:

Օգնության կենտրոն կազմակերպելու գաղափարն առաջացավ, երբ հայտնի դարձավ, որ ապրիլի 2-ին Ադրբեջանը դպրոց է հրետակոծել Ղարաբաղում «Գրադ» կայանքից, որի հետևանքով 12-ամյա երեխա է զոհվել, ևս 2-ը` վիրավորվել: Ակտիվիստները մտադիր են սոցցանցերոմ կոչով հանդես գալ բոլոր հարցերի խաղաղ լուծման կոչով: Գործին միացել են նաև իրավապաշտպանները, որոնք իրենց գնահատականը կտան զինվորականների գործողություններին խաղաղ բնակչության հանդեպ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները՝ թվով 7000 հոգի, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ընթերցեք նաև. ԼՂՀ ՊՆ. Հակառակորդն ականանետերից ու հրանոթներից արկակոծում է ՊԲ ատաջնային դիրքերն ու մոտակա բնակավայրերը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---