Գլխավոր մարզիչ. Օլիմպիական խաղերին կմասնակցեն ուղեգիր նվաճած ըմբիշները

Գլխավոր մարզիչ.  Օլիմպիական խաղերին կմասնակցեն  ուղեգիր նվաճած ըմբիշները

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Երևանում: Կազմը որոշվել է ուսումնամարզական հավաքների և միջազգային չորս մրցաշարի արդյունքների հիման վրա:

«Եվրոպայի առաջնությունում վատ մասնակցություն ունեցած ըմբիշները փոխարինվեցին: Հնարավորություն ենք տվել մյուս մարզիկներին ևս փորձելու իրենց ուժերը: Ես բազմիցս նշել եմ. այն ըմբիշը, ով ուղեգիր կնվաճի, նա էլ կմեկնի Օլիմպիական խաղերի: Իրականում բոլորն էլ կարող են պայքարել և ուղեգիր նվաճել, սակայն եթե իրատեսորեն մոտենանք, 3-4 ուղեգրի հույս կա»,- նշել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Վարկանիշային առաջին մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---