Լավրով. Ռուսաստանը չի մեղադրում Անկարային Ղարաբաղում իրավիճակը սրելու մեջ

Լավրով. Ռուսաստանը չի մեղադրում Անկարային Ղարաբաղում իրավիճակը սրելու մեջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի մեղադրում Անկարային Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելու մեջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք մեղադրում արտաքին դերակատարներից որևէ մեկին լարվածության այս բռնկման համար, մենք չեմք մեղադրում նաև Անկարային»,-ասել է Լավրովը մոլդովացի իր պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Չեմ կարող դատել, թե ինչ դեր է ունեցել կամ չի ունեցել Անկարան, կամ շարունակում է ունենալ Լեռնային Ղարաբաղի դեպքում, բայց այն, որ բոլորի համար, ներառյալ Թուրքիան ու թուրք ժողովրդին, ճիշտ կլիներ, որպեսզի Անկարան կենտրոնանա աջակցությունն ահաբեկչությանը դադարեցնելու վրա, հստակ է»,-ասել է Լավրովը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Լավրովն ասել է, որ ռազմական լուծում չկա և չի կարող լինել: «Մեր դիրքորոշումը շարադրել են նախագահը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն: ՊՆ ղեկավար Շոյգուն և ես կապ ենք հաստատել մեր պաշտոնակիցների հետ; Մենք խորը մտահոգություն ենք հայտնել, հաստատել ենք նախագահի հորդորը որքան հնարավոր է շուտ կրակը դադարեցնելու մասին: Հուսով ենք, որ այդ ուղերձները տեղ կհասնեն»,-ասել է նախարարը:

«Կողմերը հայտարարել են, որ համապատասխան հրամաններ տրվել են, ճիշտ է, մենք այսօր շարունակում ենք հաղորդագրություններ լսել այն մասին, որ բախումները լիովին չեն հանդարտվել: Մենք շարունակում ենք կապի մեջ լինել Բաքվի և Երևանի հետ` հասնելու համար, որ Մոսկվայի, Վաշինգտոնի ու Փարիզի ազդակներն ընկլավեն»:

«Մենք կարող ենք արձանագրել, որ կարգավորումը խափանելու փորձեր կան նրանց կողմից, ով չի ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---