ԵՊՀ 100-ից ավելի ուսանող կամավորագրվել է առաջնագիծ մեկնելու համար

ԵՊՀ 100-ից ավելի ուսանող կամավորագրվել է առաջնագիծ մեկնելու համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ի վաղ առավոտից ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի և Ուսանողական խորհրդի ակտիվ անդամները ցուցակագրում են այն կամավոր ուսանողներին, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում: Հավաքվում է նաև առաջին անհրաժեշտության իրեր և պահածոյացված սննդամթերք Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար:

«Այս պահին արդեն ավելի քան 100 ուսանողներ, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում, կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար:Դեռևս զինվորական ծառայություն չանցած հարյուրավոր ուսանողներ էլ են դիմել կամավորագրվելու համար»,-ասվում է ԵՊՀ facebook-յան էջում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Photo: YSU
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---