Տավուշում զինվոր է վիրավորվել. Վիճակը կայուն ծանր է

Տավուշում զինվոր  է վիրավորվել. Վիճակը կայուն ծանր է

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուրում հակառակորդի կրակոցից ապրիլի 4-ին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա տեղեփոխվել է Բերդի հոսպիտալ, PanARMENIAN.Net ին տեղեկացրել է Բերդի քաղաքապետ Մանուչարյան Հարությունը:

Հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ վնասվել է զինծառայողի թոքը:

«Վիրավորն արդեն վիրահատվել է: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Միացված է արհեստական շնչառության ապարատին»,- ասել է Գրիգորյանը:

ՀՀ և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով PanARMENIAN.Net ը ապրիլի 3-ին կապվել է Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի և քաղաքների ղեկավարների հետ և գիշերվա իրադարձությունների մասին իմացել հետևյալը. Բերդում և մոտակա գյուղերում հանգիստ է եղել: Ներքին Կարմիր աղբյուրյուրում ևս հանգիստ է եղել: Ոսկեվանի ուղղությամբ չեն կրակել, խաղաղ է եղել: Ոսկեպարի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:Նոյեմբերյանում նույնպես հանգիստ էր, չեն կրակել: Պառավաքարում կրակոցներ չեն եղել, խաղաղ էր: Այգեպարում էլ է հանգիստ եղել:

Երևանի զինհոսպիտալում 12 զինվոր է բուժվում, վիճակները կայուն է

Մարտունիում վիրավորված երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա է արձանագրվել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---