SIPRI. ՀՀ-ն ու Ադրբեջանը 7-8%-ով ավելացրել են ռազմական բյուջեն

SIPRI. ՀՀ-ն ու Ադրբեջանը 7-8%-ով ավելացրել են ռազմական բյուջեն

PanARMENIAN.Net - Խաղաղության հետազոտման Սթոքհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է «Գլոբալ ռազմական ծախսեր-2015» զեկույցը:

Դրան համաձայն, Ադրբեջանի ռազմական ծախսերն 2015-ին կազմել է 3 մլրդ, աճելով 165 –ով 10 տարում (2006-ի համեմատ), և 8%-ով 2014-ի համեմատ:

Հայաստանի ռազմական բյուջեն 2015-ին կազմել է 447 մլն՝ աճելով 7.7%-ով 2014 թվականի համեմատ և 71%-ով 2006-ի համեմատ:

Լեռնային Ղարաբաղի ռազմական բյուջեի մասին տեղեկություններ զեկույցում ներառված չեն:

Ռազմական ծախսերն աշխարհում 2015-ին կազմել են 1.676 տրիլիոն, ավելանալով 1%-ով 2014-ի համեմատ: Ընդհանուր առմամբ, համաշխարհային ՀՆԱ 2.3%-ը ռազմական ծախսերն են:

Կարդացեք նաև. Զեկույց. Հայաստանը Եվրոպայում ամենառազմականացված երկիրն է

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---