Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում տիրող խուճապի մասին պատմած ռուս լրագրողներին արտաքսել են այդ երկրից

Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում տիրող խուճապի մասին պատմած ռուս լրագրողներին արտաքսել են այդ երկրից

PanARMENIAN.Net - Ռուսական LifeNews հեռուստաալիքի աշխատակիցներն արտաքսվել են Ադրբեջանից: Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հեռուստաալիքի աշխատակիցները գործել են Ադրբեջանի տարածքում առանց հավատարմագրման, «խեղաթյուրել են իրական վիճակը, կողմնակալ տեղեկատվություն են պատրաստել», հայտնում է minval.az-ը:

«Ադրբեջանական կողմը բարի կամք է դրսևորել նրանց հանդեպ, սակայն LifeNews-ի աշխատակիցները շարունակել են իրենց սադրիչ գործողությունները: Հաշվի առնելով այդ ամենն` աննպատակահարմար համարվեց նրանց ներկայությունն Ադրբեջանում»,-ասել է նա:

Հաջիևն ասել է թե LifeNews-ը նախկինում էլ է խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացրել ղարաբաղյան հակամարտության մասին:

Ռուսական LifeNews հեռուստաալիքն իր ռեպորտաժում Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական Տերտերից հայտարարել էր, որ մարդիկ վախեցած են և զանգվածաբար լքում են իրենց տները: Թղթակիցը Տերտերի մատույցներում ավտոկայանատեղիից վարելով ռեպորտաժը, որտեղ կայանած էր 15 մեքենա, ասել էր, որ մարդիկ այստեղ են գալիս ընտանիքներով, քնում են իրենց մեքենաներում և վախենում են վերադառնալ իրենց տները, իսկ շատերը մեկնում են այլ բնակավայրեր:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 26-ն անհետ կորել, մոտ 72-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---