ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորներից 15-ի անունը (թարմացվող)

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորներից 15-ի անունը (թարմացվող)

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է հրապարակել ԼՂՀ հակամարտության գոտում զոհված զինծառայողների անունները: Հրապարակվել է 15 անուն: Նրանք են.

Կրտսեր սերժանտ Վրեժ Վարդանի Սարգսյան, 1989-ի ծնված, ծառայում է 2013-ից. հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 17:00-ին, հուղարկավորությունը` վաղը, ժամը 13:00. հասցե ` Գեղարքունիքի մարզ, Փոքր Մասրիք գյուղ:

Շարքային Աբրահամյան Հարություն Հովհաննեսի,1985-ին ծնված, ծառայում է 2013-ից, հոգեհանգիստն այսօր է՝ ժամը 17:00, հուղարկավորությունը՝ վաղը, ժամը 13:00. հասցե` Գեղարքունիքի մարզ, Արեգունի գյուղ

Շարքային Սլոյան Քյարամ Քալալի: Ծնվել է 1996-ին, 2014-ի զորակոչ, Աշտարակի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 18:00: Հուղարկավորությունը` ապրիլի 6-ին՝ ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Արտաշավանում:

Շարքային Աղասի Ասատրյան, 1996-ի ծնված, 2014-ի զորակոչ, հոգեհանգիստն այսօր է՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությունը ` վաղը՝ ժամը 13:00. հասցե` Մասիս քաղաք, Կայարանի ակումբ:

Կրտսեր սերժանտ Իսկանդարյան Ռուբեն Աշոտի,ծնված 1993-ին, 2014-ի զորակոչ, Շահումյանի ԶԿ Հոգեհանգիստ՝ ապրիլի 5-ին՝ ժամը 18:00,Հուղարկավորությունը` 6-ին՝ ժամը 13:00Երևանի Արգավանդի խճուղի, սգո սրահ:

Ավագ լեյտենանտ Ստեփանյան Մերուժան Արթուրի,ծնված 1993-ի, ՀՀ ԶՈՒ-ում ծառայում է 2009-ից, Գյումրու ԶԿ:Հոգեհանգիստը՝ ապրիլի 5-ին՝ ժամը 14:00-ին, հուղարկավորությունը` 6-ին՝ ժամը 14:00Գյումրի Սբ. Նշան եկեղեցում:

4 վ հրամանատար կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի: Ծնվել է 1990-ին, ԶՈՒ-ում ծառայում է 2007-ից, Նորքի ԶԿ: Հոգեհանգիստը՝ ապրիլի 5-ին՝ ժամը 17:00-ին: Հուղարկավորությունը` ապրիլի 6-ին՝ ժամը 14:00 Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցում:

Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:

Զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյան: Ծնվել է 1988-ին, ԶՈՒ-ում ծառայում է 2006-ից, Էջմիածնի ԶԿ: Հոգեհանգիստը. ապրիլի 4-ին՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությունը` ապրիլի 5-ին՝ ժամը 14:00, Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը:

ՀՀՍ ծառայության պետ,մ-ր Թորոյան Հայկ Վահանի, ծնվել է 1985-ին, ԶՈՒ-ում 2002-ից, Արաբկիրի ԶԿ, Երևան: 2հգմ 2 հխդ հրամանատար,ավ լ-տ Ստեփանյան Մերուժան Արթուրի, ծնվել է 1993-ին, ԶՈւ-ում 2009-ից, Գյումրու ԶԿ:Կրտ. ս-տ Իսկանդարյան Ռուբեն Աշոտի, ծնվել է 1993-ին, 2014-ի զորակոչ, Շահումյանի ԶԿ, Երևան:

Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյան: Ծնվել է 1963-ին, Մատաղիսի ԶԿ, հոգեհանգիստը՝ ապրիլի 4-ին՝ ժամը 17:00, հուղարկավորությունը` ապրիլի 5-ին՝ ժամը 13:00-ի, Լոռու Գուգարք (Մեղրուտ) գյուղում:

Հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյան: Ծնված 1989-ին, ԶՈւ-ում ծառայում է 2011-ից, Արաբկիրի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 17:30, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը` ապրիլի 5-ին՝ ժամը 14:00-ին:

15 վ 1դ 1ջ հրամանատար սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի: 2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ քաղաք Մարտունի:

Զորամասի ԶՏ ծառայության պետ մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի: Ծնվել է1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջանի Տումի գյուղում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 26-ն անհետ կորել, մոտ 72-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ռմբակողծվել է կամավորներով ավտոբուս, կան զոհեր

Հակառակորդն արկակոծել է լրագրողների մեքենան. Տուժածներ չկան

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---