ՌԴ-ն ու Ղազախստանն առաջարկում են Երևանից Մոսկվա տեղափոխել ԵՏՄ վեհաժողովը

ՌԴ-ն ու Ղազախստանն առաջարկում են Երևանից Մոսկվա տեղափոխել ԵՏՄ վեհաժողովը

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան տեղի կունենա նախկինում հայտարարված ժամանակին՝ ապրիլի 7-ին, հաջորդ օրը նա կմեկնի Ադրբեջան:

Այդ մասին է հայտարարել ՏԱՍՍ գործակալությանը Մեդվեդևի խոսնակ Նատալյա Տիմակովան, մեկնաբանելով ՌԴ վարչապետի երևանյան այցի կասեցման մասին լուերը:

Միաժամանակ նա, սակայն, հայտարարել է, որ Դմիտրի Մեդվեդևը «տեղյակ կպահի իր կոլեգային (ՀՀ վարչապետին – խմբ.), որ Ռուսաստանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պատրաստ է համաձայնվել Ղազախստանի առաջարկին՝ Երևանից Մոսկվա տեղափոխել ԵՏՄ վեհաժողովը», - ասել է Տիմակովան:

ԵՏՄ վեհաժողովը պիտի կայանար Երևանում ապրիլի 8-ին: Մեդվեդևը, սակայն, փաստացի լինելու է Բաքվում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---