ԱԺ պատգամավորը կոչ է անում ՌԴ և Իսրայելի իշխանություններին դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

ԱԺ պատգամավորը կոչ է անում ՌԴ և Իսրայելի իշխանություններին դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, խորհրդարանական Հայաստան-Իսրայել բարեկամության խմբի անդամ էդմոն Մարուքյանը կոչ է արել ՌԴ և Իսրայելի իշխանություններին դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը: Նա դիմել է վերոնշյալ երկրների իշխանություններին նման բովանդակության նամակով:

«Ռուսաստանի Դաշնության և Իսրայել պետության իմ գործընկերներին և իշխանություններին կոչ եմ անում չեղարկել Ադրբեջանի հետ ունեցած ռազմական համագործակցության պայմանագրերը, դադարեցնել պայմանագրերով նախատեսված զինատեսակների մատակարարումն ու սպասարկումը, քանի որ նախկինում ձեռք բերված զենքի գործադրմամբ Ադրբեջանը վերջին մի քանի օրերի ընթացքում կատարել է ռազմական հանցագործություններ` խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներ և պատերազմի կանոններ, որոնք ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերով»,-ասվում է նամակում:

Ապրիլի լույս 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով:

Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների 4 օր տևած թեժ մարտերում ոչնչացվել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնություն՝ բանակցային գործընթաց անցկացնելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---