ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Ալիևին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Ալիևին

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովն (ՌԴ) ու Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել են վերջին օրերին ստեղծված ճգնաժամային վիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ալիևի մամուլի ծառայության վրա հղումով:

Համանախագահները շեշտել են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը:

Համանախագահները ողջունել են կրակը դադարեցնելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, շեշտել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները պետք է ավելի ինտենսիվ բնույթ կրեն և որքան հնարավոր է արագ պետք է գտնել հիմնախնդրի լուծումը:

Այնուհետև համանախագահները կայցելեն Ստեփանակերտ և Երևան, որտեղ ևս նախատեսված են խորհրդակցություններ:

Ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, կրակը դադարեցվել է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---