Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությունը կհամակարգի ԱԻՆ-ը

Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությունը կհամակարգի ԱԻՆ-ը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Ինչպես ասվում է ԱԻՆ հայտարարության մեջ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը դիմողի նշած վայրից` ընդհանուր հավաքատեղի:

Այս օրերին հասարակության տարբեր շերտեր, անհատ անձինք, կազմակերպություններ առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք, դեղորայք և առաջին բուժօգնության պարագաներ են հավաքում Արցախի սահմանամերձ համայնքներ և առաջնագծում կանգնած զինծառայողներին ուղարկելու համար:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին.

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ:Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան: SWIFT` ARTSAM22: Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Հաշվեհամարը` 22300612211100 (ՀՀ դրամ). հաշվեհամարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար), հաշվեհամարը` 22300200153300 (եվրո), հաշվեհամարը` 22300400153100 (ռուբլի):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---