ՊՆ-ն հրապարակել է ևս մի քանի զոհված հայ զինծառայողի անուններ

ՊՆ-ն հրապարակել է ևս մի քանի զոհված հայ զինծառայողի անուններ

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է շփման գծում փման գծում Ադրբեջանի զինուժի հետ բախումներում զոհված ևս մի քանի հայ զինծառայողի անուն:

Ազատամարտիկ Խալաֆյան Սարգիս Լազրի

Ծնված 1967թ., Շահումյանի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա 07.04.2016թ. ժամը 18: 00: Հուղարկավորությունը` 08.04.2016թ. ժամը 13:00: Հասցե` ք.Երևան, Մալաթիա, Սբ.Աստվածածին եկեղեցի

Շարքային Կիրակոսյան Գոռ Կարապետի

Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Արմավիրի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի է ունեցել 07.04.2016թ. ժամը 18: 00 Հուղարկավորությունը`08.04.2016թ. ժամը 14:00: Հասցե`Արմավիրի մարզ, գ.Արևիկ:

Ծարքային Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի

Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Գյումրու ԶԿ: Հոգեհանգիստը տեղի է ունեցել 07.04.2016թ. ժամը 18: 00 Հուղարկավորությունը`08.04.2016թ. ժամը 14:00: Հասցե`ք. Գյումրի,Սբ. Նշան եկեղեցի:

Ենթասպա Մելքոնյան Գագիկ Սուրիկի

Ծնված 1982թ., ԶՈՒ-ում 2015թ.-ից, ՀՀ Մարտունիի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00 Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00: Հասցե` Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար

Մայոր Թորոյան Հայկ Վահանի

Ծնված 1985թ., ՀՀ ԶՈՒ-ում ծառայում է 2002թ.-ից, Արաբկիրի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի է ունեցել 06.04.2016թ. ժամը 18:00: Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 14:00 Հասցե` ք. Երևան Մալաթիա - Սեբաստիա թաղապետարանի մոտ գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցի

Պայմանագրային, շարքային Թադևոսյան Վարդան Սուրիկի

Ծնված 1990թ., ԶՈՒ-ում է 2008թ.-ից, Հադրութի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի է ունեցել 06.04.2016թ. ժամը 17:00: Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 13:00: Հասցե` Շիրակի մարզ, գ. Գետափ

Շարքային Միքայելյան Արամայիս Գրիգորի

Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Էջմիածնի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի է ունեցել 06.04.2016թ. ժամը 18:00: Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 14:00: Հասցե` ք. Էջմիածնի Շողակաթ եկեղեցի

Շարքային Աբրահամյան Արամ Արայիկի

Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Էջմիածնի ԶԿ Հոգեհանգիստը տեղի է ունեղել 06.04.2016թ. ժամը 18:00, hուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00: Հասցե` Արմավիրի մարզ, գ. Արտիմետ

Շարքային Սահակյան Սարգիս Արմենակի

Ծնված 1995թ., 2014/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի է ունեցել 06.04.2016թ. ժամը 18:00: Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 13:00: Հասցե` ք. Հրազդան, Կոճոռի եկեղեցի

Շարքային Մկրտչյան Նարեկ Վարդանի

Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Գորիսի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի է ունեղել 06.04.2016թ. ժամը 17:00: Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00: Հասցե` Սյունիքի մարզ, գ. Որոտան

Շարքային Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի

Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Թալինի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00: Հուղարկավորությունը ` 07.04.2016թ. ժամը 13:00: Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---