Լավրով. ՌԴ-ն ունի առաջարկներ, որոնք համանախագահների հետ միասին ջանում է առավել ակտիվ գործի դնել

Լավրով. ՌԴ-ն ունի առաջարկներ, որոնք համանախագահների հետ միասին ջանում է առավել ակտիվ գործի դնել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-ին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ այցը տեղի է ունենում ՌԴ և Իրանի նախագահների հետ Ադրբեջանի նախագահի պայմանավորվածության արդյունքում: Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ երկկողմ հարաբերությունները, ռազմավարական գործընկերության հարաբերությունները, նույնպես քննարկվելու են բանակցությունների ընթացքում:

«Այնպես համընկավ, որ ղարաբաղյան կարգավորումը, որով մենք զբաղվել ենք և շարունակում ենք զբաղվել նաև որպես երկիր, որը մոտ երկիր է և Հայաստանի, և Ադրբեջանի համար, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այդ կարգավորման գործընթացը լուրջ մարտահրավերի առջև է կանգնել: Դուք արդեն հիշատակեցիք մարտական գործողությունների վերսկսումը, որը, հավանաբար, ամենալայնածավալն է վերջին տարիներին»,-ասել է նախարարը, հայտնում է «Թրենդը»: :

«Մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը և նախագահի, և վարչապետի, և մեր նախարարության, և ՊՆ և Գլխավոր շտաբի մակարդակներով` օգնելու համար կողմերին համաձայնության հասնել կրակի դադարեցման վերաբերյալ: Պատրաստ ենք աջակցել նաև նրան, որ այդ պայմանավորվածությունը չխախտվի: Եվ, անշուշտ, ինչպես նշեցիք, կարևոր է, հանդարտեցնելով իրավիճակն այս կոնկրետ դեպքում, ավելի ակտիվ, հուսով եմ դրան կդրդեն վերջին օրերի իրադարձությունները, զբաղվել քաղաքական կարգավորմամբ: Մենք ունենք առաջարկներ, որոնք համանախագահների հետ միասին ջանում ենք առավել ակտիվ գործի դնել` հասնելու համար պայմանավորվածության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ես հուսով եմ, որ մենք արդեն կկարողանանք ուշադրություն դարձնել այդ հարցերին միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

«Մենք լիովին սատարում ենք այն նախաձեռնություններին, որոնք հիմա ձեռնարկում են համանախագահները: Նրանք այցելել են Բաքու: Ապրիլի 7-ին կլինեն շփման գծում, մյուս օրը` Երևանում: Շատ կարևոր է ԵԱՀԿ, ոչ միայն ԵԱՀԿ, այլ նաև ԿԽՄԿ օգնությամբ, վստահության միջոցներ ձեռնարկել և անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել քաղաքական գործընթացի վերսկսման համար»,-ասել է Լավրովը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---