Վարչապետը լուրջ պատճառներ չի տեսնում ԵՏՄ գագաթնաժողովը Երևանում չանցկացնելու համար

Վարչապետը լուրջ պատճառներ չի տեսնում ԵՏՄ գագաթնաժողովը Երևանում  չանցկացնելու համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ լուրջ պատճառներ չի տեսնում ԵՏՄ գագաթնաժողովը Երևանից Մոսկվա տեղափոխելու համար, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Այդ մասին Հովիկ Աբրահամյանն ապրիլի 6-ին ասել է ղազախստանցի իր պաշտոնակից Քարիմ Մասիմովի հետ հեռախոսազրույցում, որն առաջարկել էր տեղափոխել նիստը, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Վարչապետը նշել է, որ եթե ԵՏՄ մյուս անդամ երկրների կառավարության նախագահները որոշեն նիստն անցկացնել Մոսկվայում, ապա ինքը լրացուցիչ կհայտնի իր մասնակցության մասին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ որոշում չի կայացրել ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցության վերաբերյալ:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Երևանում ապրիլի 8-ին կայանալիք գագաթնաժողովը չեղարկվել է ղազախական կողմի նախաձեռնությամբ, քանի որ այն կարող էր գնահատվել որպես աջակցություն ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նիստը տեղի կունենա Մոսկվայում ապրիլի 13-ին:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ընթերցեք նաև.Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---