ԱԱԾ փոխտնօրեն. ՀՀ-ից գաղտնի տեղեկատվությունը չի փոխանցվում էլեկտրոնային եղանակով

ԱԱԾ փոխտնօրեն. ՀՀ-ից գաղտնի տեղեկատվությունը չի փոխանցվում էլեկտրոնային եղանակով

PanARMENIAN.Net - ՀՀ-ն էլեկտրոնային եղանակով գաղտնի տեղեկատվություն չի փոխանցում: Այս մասին ասել էԱզգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը ԱԺ-ում ՀՀ կառավարության և Գերմանիայի կառավարությունների միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ:

ԱԺ «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Հարությունյանին հարցրել է, թե ինչպե՞ս է գաղտնի տեղեկատվությունը փոխանցվում երկրից երկիր՝ առձե՞ռն, թե՞ էլեկտրոնային եղանակով, որքանո՞վ է այդ գաղտնիությունը պահպանվում:

«Էլեկտրոնային եղանակով գաղտնի տեղեկատվությունչի փոխանցվում, մենք ՌԴ-ի հետ ունենք գաղտնագրված նամակագրության կարգ և մենք կարողանում ենք փոխանակել», պատասխանել է ԱԱԾ փոխտնօրենը:

Նրա խոսքով, գաղտնի տեղեկատվությունը Հայաստանում պահպանվում է ՀՀ օրենսդրության համաձայն և նման կարգով առաջնորդվում են նաև մյուս երկրները:

Պատգամավոր Մհեր Շահգելդյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ խողովակներով է փոխանցվում տեղեկատվությունը, Հարությունյանը պատասխանել է, որ եթե օպերատիվության հարց է առաջանում, ապա իրենք օգտագործում ենդիվանագիտական խողովակները:

Իսկ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ներկայացնելիս Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը տեղեկացրել է, որ համաձայնագրի նպատակն է կանոնակարգել Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ռազմական կամ այլ գործակցության ընթացքում փոխանակվող կամ այդպիսի գործակցության ընթացքում առաջացող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները, գրում է Panorama.am-ը:

Համաձայնագիրը ստորագրվել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

Նման պայմանագիր Հայաստանը կնքել է և եվրոպական երկրների, և ԱՊՀ երկրների հետ: Օրինակ, ստորագրված է համաձայնագիր ՌԴ-ի, Տաջիկստանի, Վրաստանի, Բելառուսի, Սլովակիայի հետ, իսկ նման ըհամաձայնագիր կնքելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում Կիպրոսի, Բուլղարիայի Լեհաստանի և Չեխիայի Հնարապետության հետ:

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---