Վիրավոր զինվորների թիվը ապրիլի 7-ի դրությամբ՝ 121, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վիրավոր զինվորների թիվը ապրիլի 7-ի դրությամբ՝ 121, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների ընթացքում վիրավոր զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 121, որից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողներին ասել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը՝ հավելելով, որ միայն Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում կա 32 վիրավոր:

Նրա խոսքերով՝ ծայրահեղ վիճակում գտնվող զինվորներից երեքը ժամկետային զինծառայողներ են, մեկը` պայմանագրային, իսկ մեկն` աշխարհազորային: Նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին, գրում է Panorama.am-ը:

Խաչատրյանը հայտնել է, որ վիրավորներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներն ունեն թեթև բեկորային վնասվածքներ և նրանց 90 տոկոսը, ըստ նրա, առաջիկա շաբաթվա ընթացքում կապաքինվեն և կվերադառնան ծառայության:

Նա նաև նշել է, որ շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով հոսպիտալային օղակում արձանագրվել է մահվան մեկ դեպք:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---