17  07.04.16 - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական դիամավորումը

ՀՀ վարչապետ. Եթե Բաքուն ունի զենք գնելու հնարավորություն, ուրեմն գնելու է

ՀՀ վարչապետ. Եթե Բաքուն ունի զենք գնելու հնարավորություն, ուրեմն գնելու է

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանն ունի զենք գնելու հնարավորություն, ուրեմն այսպես թե այնպես գնելու է:

Այդ մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ շփման ընթացքում, պատասխանելով հարցին այն մասին, քննարկվել է արդյոք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը:

«Եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կամ Իսրայելից են գնելու»,-ասել է ՀՀ վարչապետը, գրում է Panorama.am-ը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Կարդացեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---