Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերին ՀՀ-ն կներկայացնի 4 շախմատիստ

Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերին ՀՀ-ն կներկայացնի 4 շախմատիստ

PanARMENIAN.Net - Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը կներկայանա 4 շախմատիստով:

Տղաների պայքարում Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը ու Հովհաննես Գաբուզյանը և միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների պայքարում ՀՀ-ն ներկայացնելու է 2016-ի Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը:

Բացի անհատական պայքարից, ընթանալու է նաև թիմային հաշվարկ:

Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերը կանցկացվեն ապրիլի 9-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---