Եզդիների միություն. Արցախին պատերազմ հայտարարողների դեմ պատրաստ ենք կռվել մեր զորքով

Եզդիների միություն.   Արցախին պատերազմ հայտարարողների դեմ պատրաստ ենք կռվել մեր զորքով

PanARMENIAN.Net - Եզդիները և հայերը եղբայր ժողովուրդ են և պայքարում են մեկ ընդհանուր թշնամու դեմ: Այս մասին ապրիլի 8-ին լրագրողներին ասել է Աշխարհի, Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:

«Եզդիները և հայերը եղբայր ժողովուրդ են և պայքարում են մեկ ընդհանուր թշնամու դեմ: Ալիևը աշխարհի առաջին հանցագործն է և պետք դատապարտվի միջազգային դատարանով: Արցախին պատերազմ հայտարարողների դեմ մենք պատրաստ ենք կռվել մեր զորքով»,-հայտարարել է Թամոյանը, գրում է Panorama.am-ը:

ԼՂՀ-ից նոր վերադարձած եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանն էլ հայտնել է, որ ընտանիքից չորս հոգով են մեկնել սահմանագոտի և այժմ էլ իր երեք եղբայրները Հադրութի գնդում են:

Հանդիպմանը ներկա եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն էլ Ադրբեջանի այս գործողությունները որակեց որպես փորձ, որի միջոցով ցանկացել են իմանալ հայկական բանակի մարդկային և տեխնիկական ուժը:

«Պետք է դիմել միջազգային դատարան՝ Ադրբեջանի կատարած հանցագործությունների համար: Նրանք հարձակվել են խաղաղ ժողովրդի դեմ, գերի վերցրածի նկատմամբ վարվել բարբարոսությամբ»,-հավելել է Սիաբանդ Բաքոյանը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամների հետ: Էլինար Վարդանյանը, խոսելով ազգային փոքրամասնությունների խնդիրներից, խոսել է եզդի զինվոր Քյարամ Սլոյանի մասին, ում օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում գլխատել էին ադրբեջանցի զինվորները: Նշվել է նաև, որ անհայտ կորած հայ զինծառայողների թվում կա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ:

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---