Մի քանի ժամով կապահովվի կրակի դադարեցման ռեժիմը՝ զոհվածների մարմինները որոնելու համար

Մի քանի ժամով կապահովվի կրակի դադարեցման ռեժիմը՝ զոհվածների մարմինները որոնելու համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին ժամը 15:00-ից 20:00 Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում կապահովվի կրակի դադարեցման ռեժիմը՝ զոհվածների մարմինները որոնելու համար:

Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնելէՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Գործընթացը կապահովեն Կարմիր խաչն ու ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ:

Կարդացեք նաև: Հրապարակվել են ապրիլի 2-ից մարտական գործողություններում զոհված 44 զինծառայողների անունները

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---