ԻՊ ահաբեկիչները սպանել են Դամասկոսից առևանգված խաղաղ բնակիչներից 175-ին

ԻՊ ահաբեկիչները սպանել են Դամասկոսից առևանգված խաղաղ բնակիչներից 175-ին

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները սպանել են Դամասկոսից առևանգված ցեմենտի ընկերության 300 աշխատակիցներից 175-ին: Այդ մասին հայտնել է Sky News Arabia-ն Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով:

Աշխատակիցների առևանգման մասին հայտնի դարձավ ապրիլի 7-ին: Խոսքն «Ալ Բադիա» ընկերության մասին է, որը գտնվում է Դամասկոսից 35 կմ հեռավորության վրա: Կապ աշխատակիցների հետ չկար, նշել է հեռուստատեսությունը: Մինչ այդ Reuters-ը հայտնել էր, որ ԻՊ գրոհայինները ապրիլի լույս 6-ի գիշերը գրոհել են Դումեյրայի մոտ գտնվող «Տիշրին» էլեկտրակայանը: Սիրիական աղբյուրը հայտնել է, որ դա «գրոհայինների պատասխանն էր Պալմիրայից իրենց նահանջին, հայտնում է ՌԲԿ-ն:

Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը նաև հայտնել է Դումեյրում կառավարական ուժերի վրա գրոհի մասին: Ըստ կենտրոնի, ԻՊ գրոհայինները պայթուցիկով 5 ավտոմեքենայի օգնությամբ, որոնք գրոհել են սիրիական զորքերի դիրքերը տեղի օդանավակայանի հարևանությամբ, որի արդյունքում 12 սիրիացի զինվոր է սպանվել: Բախման ժամանակ զոհվել է 15 քաղաքացիական անձ և ԻՊ 15 գրոհային:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Ընթերցեք նաև. Դամասկոսում ազգությամբ հայ զինվոր է զոհվել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---