Արցախի համար 3 օրում $2 մլն է հանգանակվել. Գումարը կուղղվի բացառապես զենքին

Արցախի համար 3 օրում $2 մլն է հանգանակվել. Գումարը կուղղվի բացառապես զենքին

PanARMENIAN.Net - Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամրը օրօրի համալրվում է, և այն ուղղվելու է բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը:

Այդ մասին է գրել ֆեյսբուքյան իր էջում Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

«Ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու», մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու: Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական և նյութական ռեսուրսներ` կկարողնանք խնայել մեր զինվորների կյանքը», - ասել է նա:

Ընդհանուր առմամբ, հավաքվել է 891.583.119 դրամ, 63.707 դոլար, 1938 եվրո, 11.238.600 ռուբլի: Ընթացիկ փոխարժեքերով գումարը կազմում է համարյա $2.1 մլն:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---