Հայտնի է ադրբեջանցի 81 սպանված զինծառայողի ինքնությունը

Հայտնի է ադրբեջանցի 81 սպանված զինծառայողի ինքնությունը

PanARMENIAN.Net - Բաքվին չի հաջողվում թաքցնել ապրիլի լույս 2-ի գիշերվանից Արցախում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինուժի միջև ծավալված մարտերում կորուստների թիվը:

Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը կերցրել է մարտերում 31 վիրավոր: Սակայն ադրբեջանական meydan լրատվամիջոցը հաշվել է մարտերում 81 զոհված ու ներկայացրել նրանց անունները:

Պարբերականը հաղթրդել է նաև 6 անհետ կորածների մասին:

Հայկական տարածքում է գտնվում ևս մի քանի տասնյակ սպանված ադրբեջանցիների դիակներ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմից զոհվել է 46 զինծառայող:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---