Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի բանակցի Ստեփանակերտի հետ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի բանակցի Ստեփանակերտի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններ կվարի միայն Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը, հայտնում է contact.az-ը: Հայտարարությունը հնչել է ի պատասխան հայկական կողմի պահանջին` ներգրավել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 7-ին հայտարարեց, որ ԼՂ հակամարտության հարցում միջազգային հանրությունը պետք է վերանայի իր դիրքորուշումը և ստեղծի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափ: «ԼՂ հարցով հանդիպումների ժամանակ բանակցությունների խանգարված ձևաչափի պայմաններում անհնարին է հասնել վերջնական լուծմանը», - ասել է նա:

Ապրիլի 8-ին Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքով, հրատապ գործնական քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 46 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ընթերցեք նաև. ԼՂՀ նախագահ. Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, ԵԱՀԿ ՄԽ-ին պահանջներ կներկայացնենք

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---