Հայկական կողմին է փոխանցվել զոհված 18 զինծառայողի մարմին

Հայկական կողմին է փոխանցվել զոհված 18 զինծառայողի մարմին

PanARMENIAN.Net - Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին տեղի ունեցած զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմը ստացել է 18 զինծառայողի մարմին:

Այս մասին, Ա1+ հաղորդմամբ, հայտնել է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

1 զինծառայողի ճակատագիրը դեռևս անհայտ է:

Արցախը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով նույնպես դիակներ է փոխանցել: Չնայած դրանց հանձնմանը, ագրեսիայի մասնակիցների նկատմամբ ԼՂՀ-ում քրեական գործեր են հարուցված:

Ավելի վաղ Պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հայկական կողմն ադրբեջանականին փոխանցել է 7 դիակ, ստանալով երկու զինվորի մարմին ու գլխատված զինծառայողի գլուխը:

Ապրիլի 8-ից շփման գծում գործում է կրակի դադարեցման ռեժիմ` զոհվածների մարմինների որոնողական աշխատանքների կազմակերպման նպատակով: Ադրբեջնական կողմը պարբերաբար խախտում է ռեժիմը` երբեմն անգամ հրետանի կիրառելով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---