Բախում Փարիզում՝ քրդերի ու հակահայ ցույց անող ադրբեջանցիների միջև (վիդեո)

Բախում Փարիզում՝ քրդերի ու հակահայ ցույց անող ադրբեջանցիների միջև

PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակիցները հարձակվել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ցույց անող ադրբեջանցիների վրա՝ խանգարելով ակցիան:

Ինչպես երևում է տարածված տեսանյութի կադրերում, մի խումբ երիտասարդներ՝ Քրդստանի, ՔԱԿ կուսակցության և Աբդուլա Օջալանի դիմանկարը կրող դրոշներով, քարերով ու ձողերով հարձակվում են ցուցարարների վրա, տապալում նրանցից մի քանիսին ու փախչում:

Ադրբեջանցիները փորձել են հետապնդել նրանց՝ ցույցը, այսպիսով, տապալվել է:

Քրդերն 80-ականների կեսերից ակտիվ պայքար են մղում անկախության համար: 25 տարվա ընթացքում սպանվել է ավելի քան 40 հազար մարդ: Թուրք-քրդական հարաբերությունների վերջին սրացումը սկսվեց 2015-ին, երբ Թուրքիան, խախտելով գործող հրադադարի ռեժիմը, սկսեց ռմբակոծել ՔԱԿ ճամբարները, իսկ զինյալները պատասխան գործողությունների դիմեցին: Բախումներում սպանվել են հարյուրավոր մարդիկ թե քրդերի, թե Թուրքիայի կողմիցԼ

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---